Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը` Եվրոպայի օրվա կապակցությամբ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմին Եվրոպայի օրվա կապակցությամբ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնում են, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և նախագահ Սարգսյանը քննարկել են Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Դեսպան Ավիտալսկին կարևորել է նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում: Նա վերահաստատել է, որ Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել ՀՀ նախագահի, նոր վարչապետի և նոր կառավարության հետ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Քննարկվել են Հայաստանի հետ ԵՄ համագործակցության առաջիկա տարիների առաջնահերթությունները:
Այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը լուսանկարվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անձնակազմի հետ: