«Ես 7 տրիլիոն դոլար եմ ծախսել, դուք ինձ պարտք եք». Թրամփի նամակը՝ դաշնակիցներին
Քաղաքական
19:45 11/05/2018
Աշխարհ

«Ես 7 տրիլիոն դոլար եմ ծախսել, դուք ինձ պարտք եք». Թրամփի նամակը՝ դաշնակիցներին

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակների մասին, որոնք իբր ուղղված են Մերձավոր Արևելքում ամերիկյան գործընկերներին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեռևս անհայտ է մնում, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարի և նրա դաշնակիցների մասնավոր նամակագրություն հայտնվել այաթոլլա Խամենեի ձեռքում, սակայն վերջինս պնդում է, որ իր մոտ է Թրամփի նամակն՝ ամբողջությամբ։ «Մի քանի օր առաջ Թրամփը նամակ է գրել Պարսից ծոցի երկրների ղեկավարներին, որը մեզ է հանձնվել։ Նա գրում է. «Ես ծախսեցի 7 տրիլիոն դոլար, և դուք պարտավոր եք ինչ-որ կերպ փոխհատուցել։ ԱՄՆ-ն ուզում է ստորացված ստրուկներ ունենալ»,- իր թվիթերյան էջում գրել է նա։

Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Թրամփն իրոք երկու նամակ է ուղարկել, դրանցում փորձում է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա և գրում է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ակտիվություն է ակնկալում տարածաշրջանից, որտեղ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակից ի վեր Ամերիկան հսկայական գումարներ է ներդրել։

Թրամփը նախկինում ևս հանրայնորեն հայտարարել է, որ իր գործընկերները պետք է ավելի ակտիվ աշխատեն տարածաշրջանում և հույս չդնեն ԱՄՆ-ի օգնության վրա՝ այնպես, ինչպես նախկինում էր։

Placeholder
«Ես 7 տրիլիոն դոլար եմ ծախսել, դուք ինձ պարտք եք». Թրամփի նամակը՝ դաշնակիցներին