Նադեժդա Սավչենկոն հրաժարվել է փաստաբաններից
Հասարակություն
19:25 11/05/2018
Աշխարհ

Նադեժդա Սավչենկոն հրաժարվել է փաստաբաններից

Ուկրաինայի Բարձրագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ում կասկածում են Ռադայի շենքում ահաբեկչության կազմակերպման մեջ, հրաժարվել է պաշտպաններից։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ «Նա այսօր իմ և իր մյուս պաշտպանի ներկայությամբ ստորագրությամբ հրաժարվել է բոլոր փաստաբաններից»,- ասել է Սավչենկոյի պաշտպան Օլեգ Սոլովեյը։

Պատգամավորի քույրը՝ Վերան, հայտնել է, որ Սավչենկոն արդեն 50-րդ օրն է՝ հացադուլ է անում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սավչենկոն Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյից պահանջել է թույլ տալ մասնակցել Ռադայի նիստերին։

Պատգամավորին կասկածում են խորհրդարանի շենքում ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Դատարանը նրան ձերբակալել է մայիսի 20-ին՝ գրավի իրավունքից զրկելով։ Դատարանը հայտարարել է նաև, որ Սավչենկոյին պետական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղավոր ճանաչելու համար ապացույցները բավարար չեն։

Placeholder
Նադեժդա Սավչենկոն հրաժարվել է փաստաբաններից