Հացադուլ հայտարարած Սավչենկոն 17 կգ-ով նիհարել է
Հասարակություն
20:09 11/05/2018
Հայաստան

Հացադուլ հայտարարած Սավչենկոն 17 կգ-ով նիհարել է

Ուկրաինայի Ռադայի՝ հացադուլ հայտարարած պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով կալանավորված է Կիևում ահաբեկչությունների  նախապատրաստման կասկածանքով,  նիհարել է 17 կգ-ով: Ըստ «Գազետա.ռու»-ի, այդ մասին հայտարարել է նրա քույրը՝ Վերան:

«Նադեժդան հիմա 68 կգ է կշռում, նիհարել է 17 կգ-ով: Նա վիտամիներ ու մի քանի այլ դեղամիջոցներ է ընդունում, նաև կալցիօում, քանի որ ատամի վիրահատության է ենթարկվել: Իսկ հակաբիոտիկներ առանց վիտամիների չի կարելի ընդունել»,-ասել է Վերա Սավչենկոն:

 

Placeholder
Հացադուլ հայտարարած Սավչենկոն 17 կգ-ով նիհարել է