Պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կգնա դեկրետ
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը պատմության մեջ առաջին ընտրված համաշխարհային առաջնորդն է, ով գնում է դեկրետ: Լենտա.ռու-ն , հղում անելով Time-ին, գրում է, որ նորզելանդական կառավարության 37-ամյա ղեկավարը վերադարձել է տուն՝ Օկլենդ, որպեսզի պատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամիս արձակուրդում կլինի՝ խնամելու երեխային:
Արդերնի հղիության մասին հայտարարվել էր հունվարին:
«Ես առաջին կինը չեմ, ով միաժամանակ աշխատում և խնամում է երեխային: Ես հասկանում եմ, որ իմ դրությունը յուրահատուկ է, բայց գիտեմ, որ մինչև ինձ էլ շատ կանայք են կարողացել համատեղել աշխատանքն ու մայրությունը: Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե կարողություններս եմ կորցրել»,- ասել էր նա ասուլիսում:
Ջասինդա Արդերնը Նոր Զելանդիայի վարչապետն է 2017 թվականի աշնանից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին