Գերմանիայում ձերբակալվել է Audi ավտոկոնցեռնի ղեկավարը
Հասարակություն
14:35 18/06/2018
Աշխարհ

Գերմանիայում ձերբակալվել է Audi ավտոկոնցեռնի ղեկավարը

Գերմանիայում ժամանակավորապես ձերբակալվել է Audi ավտոկոնցեռնի ղեկավար Ռուպերտ Շտադլերը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

Նրա ձերբակալությունը պայմանավորված է «դիզելային սկանդալի» հետ։ Անցած շաբաթ Շտադլերի բնակարանում խուզարկություն էր իրականացվել։ Բացի այդ, մյունխենյան դատախազությունը նրա դեմ գործ էր հարուցել՝ վերջինիս կասկածելով «խարդախության» մեջ։

Ընկերության ներկայացուցչի խոսքով, ձերբակալությունը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ 


 

Placeholder
Գերմանիայում ձերբակալվել է Audi ավտոկոնցեռնի ղեկավարը