Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ և վարչապետին. ԱԱԾ տնօրեն
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե վերջին բացահայտումներից հետո արդյոք մտավախություն չկա անձնական անվտանգության առումով:
«Չասենք մտավախություն, կարող են լինեն նման բաներ։ Անկեղծ ասած ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել, բայց չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող մարդու նկատմամբ…»,– ասաց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ չի ասի՝ ում մասին է խոսքը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան