Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Քաղաքական
15:43 18/06/2018
Հայաստան

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ԵԱՀԿ դեսպաններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարևոր բարեփոխումներ են իրականացվել:

Նա շեշել է, որ Հայաստանն էլ, իր հերթին, ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում և իր ներդրումն է բերել կառույցի արդյունավետության և հեղինակության բարձրացման գործում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է  Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել է երկրում ընթացող բարեփոխումներին և կառավարության նոր ծրագրին: Այդ առնչությամբ հատուկ ընդգծվել է Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության և ակտիվ երիտասարդության դերը։

ԵԱՀԿ դեսպանները նշել են, որ վեց տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:

Զրույցի մասնակիցները կարևորել են Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակակաանությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը աջակցություն է հայտնելայս ուղղությամբ նախաձեռնություններին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել  Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։

 

 

 

Placeholder
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին