Նոր նշանակումներ Զինված ուժերում
Քաղաքական
20:27 18/06/2018
Հայաստան

Նոր նշանակումներ Զինված ուժերում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահի մեկ այլ հրամանգրով Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նախագահի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Տիրան Խաչատրյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար: 

Անդրանիկ Փիլոյանը նշանակել պաշտպանության նախարարության
հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Placeholder
Նոր նշանակումներ Զինված ուժերում