Թուրքիան նախատեսում է Անտարկտիկայում գիտական կայան ստեղծել
Հասարակություն
14:45 18/06/2018
Տարածաշրջան

Թուրքիան նախատեսում է Անտարկտիկայում գիտական կայան ստեղծել

Թուրքիան նախատեսում է Անտարկտիկայում գիտական կայան ստեղծել: Այս մասին, «Իզվեստիայի» փոխանցմամբ, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«2019 թվականին մենք գիտական բազա կստեղծենք, ինչի շնորհիվ Թուրքիան կներառվի 30 երկրների թվում, որոնք Անտարկտիկայում բևեռային գիտական կայաններ ունեն»,-հայտարարել է նա:

Թուրքիան Անտարկտիկայի մասին պայմանագրի մասնակից-երկիր է: Պայմանագիրը ստորագվել է 1959 թվականին Վաշինգտոնում, և նախատեսում է արշավախմբերի գործուղում և կայանների շինարարություն սառցե մայրցամաքում:

 

Placeholder
Թուրքիան նախատեսում է Անտարկտիկայում գիտական կայան ստեղծել