Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բուլղարիայի Խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է ԵՄ-ի և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը:
«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվիան, Էստոնիան: