Հնդկաստանի բնակիչը 1350 կմ է անցել՝ վարչապետի հետ հանդիպելու համար
Հնդկաստանի Օրիս նահանգի բնակիչ Մուկտիկանտ Բիսվալը 1350 կմ է անցել՝ մինչ մայրաքաղաք Հնդկաստան հասնելը, որպեսզի երկրի վարչապետին հիշեցնի «չկատարած խոստման» մասին։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ մինչ նպատակակետին հասնելը, 218 կմ-ի վրա գտնվելիս նա հոսպիտալացվել է։
Բիսվալը պատմել է, որ ցանկանում էր Մոդիին հիշեցնել Օրիսայում հիվանդանոց վերակառուցելու խոստման մասին, որը երեք տարի առաջ տվել էր քաղաքական գործիչը, սակայն չի կատարել:
«Չգիտեմ, վարչապետն ինձ կընդունի՞, թե՞ ոչ։ Եթե նա հրաժարվի հանդիպել ինձ, ես հացադուլ կհայտարարեմ»,- ասել է նա։
Վարչապետ Մոդին չի արձագանքել, սակայն ընդդիմության Կոնգրեսի կուսակցության առաջնորդը խոստացել է կատարել Մոդիի տված խոստումը։