Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, մեկնաբանության կարիք չունի. Ռուստամյան
«Այնպիսի բան է կատարվել, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ կատարած բացահայտումներին:
«Եթե այս ամենն այնպես է, ինչպես մենք տեսանք, ապա դա որևէ մեկնաբանության կարիք չունի: Շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում այն առումով, որ ընդհանուր առմամբ, ամբողջ ադրբեջանական համայնքն ինչպիսի հրճվանքի մեջ պետք է հայտնվի։ Մանվել Գրիգորյանը բավականին մեծ դերակատարություն ունենալով Արցախում ազատագրել է տարածքներ, այժմ պատկերացնում եք, թե ինչպես պետք է ներկայացնեն այն ազատագրիչին, որին մենք, բնականաբար, համարել ենք ու համարում ենք Արցախի հերոս: Պատկերացնում եք, թե ինչպես պետք է փորձեն վարկաբեկել հերոսներին»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ սա իր ամենամեծ ցավն է:
Նրա խոսքով՝ եթե այս ամենը հաստատվի, ապա սա խայտառակություն է և ամոթ. «Այս քայլը կատարողներն առաջին հերթին պետք է պատասխան տան այն երեխաներին, որոնց նամակներն ուղղված էին սահմանին կանգնած զինվորին: Ինչու՞ էին մինչև այսօր նամակները գտնվում Մանվել Գրիգորյանի ամառանոցում, այտեղ որևէ տրամաբանական բացատրություն չկա»:
Նաև շեշտեց, որ օրինականությունը պետք է պահպանվի և ամեն ինչ կատարվի դրա սահմաններում. «Մենք նյութերն ավելի մանրամասն կուսումնասիրենք, այս պահին կա անմեղության կանխավարկած և անձեռնամխելություն, որը պետք է հաշվի առնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ