Լոնդոնի կայարանի մոտ թալանել են բրիտանացի նախարարին
Հասարակություն
11:27 18/06/2018
Աշխարհ

Լոնդոնի կայարանի մոտ թալանել են բրիտանացի նախարարին

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ մի քանի ամիս առաջ իրեն թալանել են լոնդոնյան կայարանի մոտ՝ փողոցում: Անհայտ անձիք մոպեդով մոտեցել և նրա ձեռքից խլել են բջջային հեռախոսը՝ տաքսի կանչելու պահին։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:

«Ես դուրս եկա Յուսթոն կայարանից և վերցրի հեռախոսս՝ տաքսի կանչելու համար: Այն բոլորովին նոր էր»,-ասել է նախարարը The Sun-ի հետ հարցազրույցում:

Նա նշել է, որ այդ ամենը տեղի է ունեցել «ակնթարթորեն»: Ջավիդը հավելել է, որ դրանից հետո անհանգստանում է Լոնդոնում իր երեխաների անվտանգության համար:

Փողոցային հանցավորությունն արմատախիլ անելու համար նախարարն առաջարկում է արգելել համացանցում դանակների վաճառքը, պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնել երիտասարդության հետ և ուժեղացնել պայքարը թմրավաճառականների դեմ:

Placeholder
Լոնդոնի կայարանի մոտ թալանել են բրիտանացի նախարարին