Ավստրալացին մեկ ամսում երեք անգամ հաղթել է վիճակախաղով
Հասարակություն
20:21 25/06/2018
Աշխարհ

Ավստրալացին մեկ ամսում երեք անգամ հաղթել է վիճակախաղով

Ավստրալիայի բնակիչ Կառլո Մասսետին մեկ ամսվա ընթացքում երեք անգամ վիճակախաղով հաղթել է։  Ռիա նովոստին գրում է, որ Սիդնեյի 59-ամյա բնակիչը գնել է վիճակախաղի երկու տոմս,  երկուսն էլ շահել է։ Ընդհանուր առմամբ, նա շահել է շուրջ 2,5 միլիոն ավստրալիական դոլար (ավելի քան 117 միլիոն ռուբլի)։ Մասսետիի խոսքով, նա ցանկացել էր փոխել իր առաջին  շահող տոմսը, քանի որ նրան դուր չի եկել թվերի համադրությունը, բայց վաճառողը թույլ չի տվել։

Դրանից հետո նա գնել է երրորդ տոմսը, շահել է ևս 48 հազար ավստրալիական դոլար (ավելի քան 2,2 միլիոն ռուբլի)։

Նա որոշել է, որ իր շահած գումարից 50 հազար դոլար նվիրաբերել տեղի հիվանդանոցին։

 

Placeholder