Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել հունիսի 18-ին: Հունիսի 22-ին էլ նրան մեղադրանք է առաջադրվել: