ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը
Քաղաքական
20:33 25/06/2018
Հայաստան

ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը

ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության մշտական հանձնաժողովն այսօր ընդունել է «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգային մարտահրավերները և նրանց դիմագրավելու հարցում ԵՄ դերը» զեկույցը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր,  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը:

Մասնավորապես, զեկույցում շեշտվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հիմնարար սկզբունքների հիման վրա։

Զեկույցում բոլոր կողմերին կոչ է արվում կենտրոնանալ բարձր մակարդակով բանակցությունների վրա, մշակել հստակ գործողությունների ծրագիր, պահպանել զինադադարը, նվազեցնել լարվածությունը շփման գծում և իրականացնել վստահության վերականգնման միջոցառումներ։

 

Placeholder
ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը