«Ֆեյսբուք»-ը կպատմի, թե որքան ժամանակ եք ծախսում սոցցանցում
Հասարակություն
20:30 25/06/2018
Աշխարհ

«Ֆեյսբուք»-ը կպատմի, թե որքան ժամանակ եք ծախսում սոցցանցում

«Ֆեյսբուք»-ը նոր գործառույթ է փորձարկում, որը թույլ կտա հետևել, թե որքան ժամանակ է օգտատերը ծախսում սոցցանցում։ Նոր գործառույթը կոչվում է Your Time on Facebook («Ձեր ժամանակը Ֆեյսբուքում») և կհայտնվի հավելվածում։

«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ՝ Your Time on Facebook-ի օգնությամբ օգտատերը հնարավորություն կունենան տեսնել, որքան ժամանակ է անցկացրել սոցցանցում, ինչ հաճախականությամբ է բացել այն։

«Ֆեյսբուք»-ում հաստատել են այս ֆունկցիայի փորձարկման մասին լուրը։ 
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա սկզբին սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ աշխատում են  նրա շուրջ,  որ օգտատերերն ավելի լավ անցկացնեն իրենց ժամանակը «Ֆեյսբուք»-ում։
 

Placeholder
«Ֆեյսբուք»-ը կպատմի, թե որքան ժամանակ եք ծախսում սոցցանցում