Բեն Լադենի մայրը պատմել է՝ երբ է որդին փոխվել
«Ալ -Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի մայրը՝ Ալիյա Գանեմը հայտարարել է, որ իր որդու մոտ ծայրահեղական գաղափարներ հայտնվել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի համալսարանում սովորելու տարիներին։
Ռիա նովոստի կայքը, հղում անելով Guardian-ին, գրում է, որ մոր խոսքով, որդին եղել է շատ ընդունակ երեխա, բայց 20 տարեկանում «արմատականացվել է» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում սովորելու ժամանակ։ Ա. Գանեմը կարծում է, որ «համալսարանում մարդիկ փոխել էին նրան... և նա դարձել էր այլ մարդ»։
Հաղորդվում է, որ բեն Լադենի վրա ուժեղ ազդեցության գործած մարդկանցից մեկը եղել է «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական խմբավորման անդամներից Աբդուլլա Ազզամը։ Մոր խոսքով, Ազզամը դարձեր էր նրա հոգևոր ուսուցիչը։
«Ուսաման շատ լավ երեխա էր, քանի դեռ 20 տարեկանում չէր հանդիպել մարդկանց, ովքեր լվացին նրա ուղեղը։ Կարելի է դա անվանել սեկտա... Ես խնդրում էին նրան հեռում մնալ նրանցից, բայց նա չէր տեղեկացնում ինձ իր գործերի մասին, որովհետև ինձ շատ էր սիրում»,- պատմել է մայրը։
Ուսամա բեն Լադենը «Քլ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիրն է։ Նա համարվում է 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչության կազմակերպիչը։ Բեն Լադենը ոչնչացվել է 2011 թվականի մայիսի 2-ին Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում ամերիկացի զինվորականների հարձակման արդյունքում։