Տոնոյան. Բանակցությունները չափից դուրս բարեհաջող էին
Քաղաքական
14:11 03/08/2018
Հայաստան

Տոնոյան. Բանակցությունները չափից դուրս բարեհաջող էին

«Մեր տեղեկություններով, ինչպես ես նախկինում ասել էի, մեր պատվիրած ռազմամթերքն ու սպառազինությունն արտադրության փուլում են»,-լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով այն լուրերին, որ ռուսական կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումը հարցականի տակ է:

100 մլն դոլարի վարկի վերաբերյալ ռուսական կողմը որևէ ճնշում չի գործել, հավատացնում է  Տոնոյանը:

«Ես նմա՞ն եմ մարդու, որին կարելի է ճնշել ինչ-որ ձևով: Չկա ճնշում, կա համագործակցային և գործընկերային մթոնոլորտ, որը չի փոխվել ու չի փոխվում տասնյակ տարիներ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, ռուս փոխնախարարի ու իր հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեղադրանքի առաջադրման ու դրա վերաբերյալ այլ հարցեր չեն քննարկվել:

Հայաստանն ո՞ւնի Խաչատուրովին փոխարինելու թեկնածու: Հարցին ի պատասխան Տոնոյանն ասաց, որ այն դեռ իր հետ չի քննարկվել, բայց կարծում է, որ Հայաստանը պետք է պաշտոնավարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև ժամկետի ավարտը:

«Դա կլինի կոլեգիալ որոշում: Հարցին դեռ չենք անդրադարձել»,-ասաց նա:

Նախարարը չբացառեց, որ  Հայաստանը կարող է նոր ռազմական վարկի տրամադրման համար դիմել Ռուսաստանին, չափը չնշեց, ասաց՝ բանակցություններ էլ չկան:

«Վարկից բացի Հայաստանը զենքի այլ գնումներ է իրականացնում, աշխարհի բոլոր ծայրամասերից»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարի հետ բանակցությունները «չափից դուրս բարեհաջող էին, ակնկալիքներից ավելին»:

Placeholder
Տոնոյան. Բանակցությունները չափից դուրս բարեհաջող էին