Երուսաղեմում գեյ-շքերթ է անցկացվել
Աշխարհում
15:00 03/08/2018
Աշխարհ

Երուսաղեմում գեյ-շքերթ է անցկացվել

Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Երուսաղեմի ամենամյա գեյ-շքերթին։ Եվրանյուզի հաղորդմամբ, ցուցարարները բողոքել են երկրում վերջերս ընդունված օրենքի դեմ, որը զրկում է նույնասեռ զույգերին և միայնակ տղամարդկանց երեխաներ ունենալ փոխնակ մայրերի օգնությամբ։

Այս տարի ակցիայի ժամանակ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված հավատացյալ հրեաների սպառնալիքների հետ, որոնք փորձել են ձախողել միջոցառումը և այսպես կոչված Հպարտության շքերթին զուգահեռ նստացույց են արել այն խաչմերուկում, որտեղով անցնում էր ԼԳԲՏ համայնքի ակցիայի երթուղին։

Ավելի քան 2 հազար ոստիկան հսկել է կարգը։ Երբ մի  քանի հարյուր կրոնական ակտիվիստ հրաժարվել են բացել ճանապարհը, ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են սկսվել, որոնց հետևանքով ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Ընդհանուր առմամբ, երթն անցել է առանց խոշոր միջադեպերի։
 

Placeholder
Երուսաղեմում գեյ-շքերթ է անցկացվել