«Երևան ՏԱՐԱԶֆեստ» -ին կներկայացվեն նաև իսպանական ազգային հագուստներն ու մշակույթը
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսին:
Նրա հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, ողջունելով Վիյենայի քաղաքապետարանի մասնակցությունը փառատոնին, նշել է, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստը» Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից իրականցվող զբոսաշրջային բաղադրիչ պարունակող երեք հիմնական փառատոներից մեկն է, և հենց այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի փառատոնին իրենց մասնակցությունն ունենան նաև աշխարհի այլ քաղաքների ներկայացուցիչներ, հատկապես այս տարի, երբ տարին հոբելյանական է Երևանի համար:
Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար տիկին Մերսեդես Մենոր Սեզպեդեսն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ հետևել է նախորդ տարիներին կազմակերպված փառատոներին և ուրախ է, որ այս տարի կմասնակցեն օգոստոսի 4-ին կայանալիք փառատոնին և կներկայացնեն նաև իրենց իսպանական ազգային հագուստներն ու մշակույթը:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև երկու քաղաքների միջև տուրիզմի ոլորտում գործընկերական կապերն ամրապնդելու և համագործակցության նոր եզրեր գտնելու վերաբերյալ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը