Գերմանական ԶԼՄ-ները կորցրել են Մերկելին
Քաղաքական
19:27 03/08/2018

Գերմանական ԶԼՄ-ները կորցրել են Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Յ.Զաուերը Ալպերում հանգստանում է առանց կնոջ և հիմա ամբողջ Գերմանիան հարց է տալիս՝ ուր է Մերկելը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով   The Times-ին:

Նշվում է, որ Մերկելի ամուսինը լուսանկարներում  առանց նրա է: Նյութերում նշվում է, որ սովորաբար Մերկելը ամառային հանգիստն անցկացնում է ամուսնու հետ, բայց այս անգամ Զաուերը հանգստանում է իր որդու հետ՝ առաջին կնոջից:

Սկզբնաղբյուրը գրում է, որ  Մերկելի աշխատանքային գրաֆիկում մինչև օգոստոսի 20-ը որևէ կարևոր իրա դարձություն չկա: Այդ իսկ պատճառով էլ պարզ չ, թե ինչու ամուսնական զույգը միասին չի հանգստանում:

Կանցլերի հեռու լինելը տարբեր խոսակցությունների առիթ է տվել: 

«Օգնեցեք: Ո՞ւր է մեր կանցլերը»,-գրել է գերմանական պարբերականներից մեկը:

Placeholder
Գերմանական ԶԼՄ-ները կորցրել են Մերկելին