Նոր ուղի գյուղում  օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում
Հասարակություն
17:08 03/08/2018
Հայաստան

Նոր ուղի գյուղում օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում

«Վեոլիա ջուր» ընկերությունը Արարատի մարզի  Նոր Ուղի գյուղում կառուցում է ևս մեկ ջրամբար՝ 1000 խորանարդ մետր տարողությամբ, որը ջուր է ստանալու «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարից: Արժեքը՝ 84 մլն դրամ: Այս մասին հայտնում են ընկերության հանրային կապերի ծառայությունից՝ նշելով, որ Ներկայումս Արարատի մարզի Նոր Կյանք գյուղը ջուր է ստանում օրական 5 ժամ, իսկ Փոքր Վեդի ու Լուսառատ գյուղերը՝ 2 օրը մեկ՝ 5 ժամ: Խնդիրը դրանց ջուր մատակարարող հարևան Նոր Ուղի գյուղում գտնվող Օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ փոքր ծավալն է, որը թույլ չի տալ բավարար քանակությամբ ջուր ամբարել:

Ընկերությունից հայտնում են, որ աշխատանքները սկսվել են հունիսին և կավարտվեն տարեվերջին, որից հետո նշված գյուղերի ջրամատակարարումն արմատապես կբարելավվի:

Ներկայումս նույն Ուրցաձորում կառուցվում է քլորակայան, իսկ առաջիկայում Վեդիում կսկսվի թվով 2 Օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումը /յուրաքանչյուրի արժեքը մինչև 100 մլն դրամ/, որով վերջնականապես կլուծվի ջրի խնդիրը քաղաքում:

Placeholder
Նոր ուղի գյուղում օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում