Ուկրաինայում այս ամիս լրագրողների վրա հարձակման ութ դեպք է արձանագրվել
Հասարակություն
20:21 03/08/2018
Աշխարհ

Ուկրաինայում այս ամիս լրագրողների վրա հարձակման ութ դեպք է արձանագրվել

Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության տվյալներով` հուլիսին լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հարձակումների ութ դեպք է գրանցվել։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է միության պաշտոնական կայքում։

Կազմակերպության կայքում նշել են, որ տարվա սկզբից երկրում հարձակումների 53 դեպք է արձանագրվել։

Հարձակումները տեղի են ունեցել Կիևում և տարածաշրջանում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Չերնոգովո, Օդեսայի և Խերսոնի նահանգներում։

«Ուկրաինայի Անվտանգության ծառայության անդամների կողմից ծեծի ենթարկելու մասին հայտարարել է նաև թուրք լրագրող Յուսուֆ Ինանի կինը, որին ուժով արտաքսել են  Նիկոլաևից Թուրքիա»,- ասված է կայքում։

Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայում լրագրողների նկատմամբ հարձակումների աճի մասին:

Placeholder
Ուկրաինայում այս ամիս լրագրողների վրա հարձակման ութ դեպք է արձանագրվել