«Ռեալի» առաջատարները հնարավոր է լքեն ակումբը Ռոնալդուի հետևից
Սպորտ
14:36 03/08/2018
Աշխարհ

«Ռեալի» առաջատարները հնարավոր է լքեն ակումբը Ռոնալդուի հետևից

Կիսապաշտպան Թոնի Կրոսը և հարձակվող Գարեթ Բեյլը այս ամառ հնարավոր է լքեն մադրիդյան «Ռեալը» և տեղափոխվեն «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գազետա.ռու-ն, հղում անելով  Marca-ին, գրում է, որ ֆուտբոլիստների տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Անցած մրցաշրջանում Բեյլը «Ռեալում» անկացրել է 26 խաղ, խփել է 16 գնդակ։ 2017/18 մրցաշարում Կրոսն անցկացրել է 27 խաղ, խփել է 5 գնդակ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ռոնալդուն  «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենթուս»։
 

Placeholder
«Ռեալի» առաջատարները հնարավոր է լքեն ակումբը Ռոնալդուի հետևից