Ամռան երկու ամսվա ընթացքում Վրաստանում 39 մարդ է խեղդվել
Հունիսի 1-ից օգոստոսի 2-ն ընկած հատվածում Վրաստանի տարածքում գտնվող ծովում, լճերում ու գետերում խեղդվել է 39 մարդ:
«Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները, գրում է, որ նրանցից ութը խեղդվել են ծովում, 11-ը՝ լճերում, 20-ը՝ գետերում:
Ինչ վերաբերում է մարդկանց փրկարարական աշխատանքներին, ապա վիճակագրությունն այսպիսին է, օգնության են շտապել 192 մարդու, նրանցւց 145-ը եղել են ծովում, 11-ը օգնության են դիմել գետերից, 36-ը՝ լճերից:
Զոհվածների ազգության, քաղաքացիության, տարիքի ու սեռի մասին տվյալներ չկան: