Թուրքիային սպառնում են անտառային հրդեհները
Թուրքիան գտնվում է այն երկրների ցուցակում, որտեղ շոգ եղանակային պայմանների հետևանքով հրդեհների բռնկման վտանգ կա։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է գերմանացի հայտնի օդերևութաբան Ֆրեժա Վամբորգը։
Նշվում է, որ Հունաստանում առաջիկա օրերին սպասվում են սաստիկ շոգեր և այդ պատճառով Թուրքիան նույնպես վտանգի տակ է լինելու։
Ընդ որում ամենից շատ վտանգի տակ են Թուրքիայի կենտրոնական և հարավարևելյան շրջանները։
Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Հունաստանում վերջերս տեղի ունեցան խոշոր հրդեհներ, միջերկրյածովյան մի շարք երկրներ, այդ թվում Թուրքիան, հայտնվեցին վտանգի տակ։
Աղբյուրը, հղում անելով Թուրքիայի անտառային տնտեսության նախարարությանը, հիշեցնում է, որ նախորդ տարի Թուրքիայում մի քանի անգամ հրդեհներ են բռնկվել, որի հետևանքով այրվել է 12հզ հետկար տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը