Ալիշեր Ուսմանովը վաճառում է «Արսենալի» բաժնեմասը
Սպորտ
20:00 07/08/2018
Աշխարհ

Ալիշեր Ուսմանովը վաճառում է «Արսենալի» բաժնեմասը

Ամերիկացի միլիարդատեր Սթեն Կրոնկեն ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովից գնելու է Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերի 30 տոկոսը։ Լենտա.ռու-ի  հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Independent-ը։

Կրոնկեի ընկերությունը Ուսմանովի ընկերությանը կվճարի 550 միլիոն ֆունտ սթեռլինգ՝ շուրջ 712 միլիոն դոլար, մեկ բաժնետոմսը գնահատվել է 29,4 հազար ֆունտ՝ 38 հազար դոլար։

Այսպիսով, ամերիկացին շարժվում է դեպի ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելուն։

Ներկայումս Կրոնկեի մասնաբաժինը Արսենալում կազմում է 67 տոկոս։ 2017 թվականի մայիսին նա հրաժարվել էր վերահսկիչ փաթեթը վաճառել Ուսմանովին, որը դրա համար առաջարկել էր 1,3 միլիարդ։ Ամերիկացի միլիարդատերը փաթեթի տերն է 2011 թվականի ապրիլից։ Ուսմանովը Արսենալի համասեփականատեր է դարձել 2007 թվականից։

Placeholder
Ալիշեր Ուսմանովը վաճառում է «Արսենալի» բաժնեմասը