Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Ռիգայի միջազգային մրցաշարում
Սպորտ
15:35 07/08/2018
Հայաստան

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Ռիգայի միջազգային մրցաշարում

Լատվիայում երեկ մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկրների 260 շախմատիստ, այդ թվում՝ 24 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում հայ երեք շախմատիստներն էլ հաղթանակներ են տոնել: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրի պարտիաները:

Placeholder