Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների ձերբակալման որոշումը բողոքարկվում է
Իրավունք
14:07 07/08/2018
Աշխարհ

Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների ձերբակալման որոշումը բողոքարկվում է

Պաշտպանական կողմը բողոքարկել է 57-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող երեք քույրերի ձերբակալման որոշումը։ Աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը հայտնել է, որ պաշտպանությունը խնդրում է ձերբակալությունը փոխարինել տնային կալանքով։ Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում։

Օստանկինյան դատարանից «Ռիա»-ին հայտնել են, որ բողոքարկումները գործի բոլոր մասերով են։

Բողոքի քննարկման օրը դեռ նշանակված չի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քույրերը խոստովանել են իրենց մեղքը, իսկ գործը ուղարկվել է ՌԴ գլխավոր ՀՔԾ՝ առավել ամբողջական ու օբյեկտիվ քննության համար։ Միխաիլ Խաչատուրյանի՝ 57-ամյա տղամարդու մարմինը, բազմաթիվ ծակող-կտրող վերքերով վզի ու կրծքի շրջանում, հայտնաբերվել էր հուլիսի 27-ին Մոսկվայի բնակելի շենքերից մեկի միջբնակարանային միջանցքում։

Մեղադրյալների մայրը հայտնել էր, որ իրենք ավելի վաղ փորձել էին ընտանիքի գլխավորից բողոքել ոստիկանություն։

Placeholder
Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների ձերբակալման որոշումը բողոքարկվում է