Շարմազանովն ու ՌԴ դեսպանը կարևորել են հարաբերությունների խորացումը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդարանի փոխնախագահը կարևորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական և մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը:
Զրուցակիցները կարևորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հակամարտություններին, ընդգծվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: