Շոգը ստիպել է գերմանացիներին հիշել Հիտլերին և պատերազմը
Գերմանիայի բնակիչներն անընդհատ Երկրորդ աշխարհամարտի ժամանակվա ռումբեր են հայտնաբերում՝ շոգի պատճառով ցամաքած գետերում։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Deutsche Welle-ին, գրում է, ոչ օգոստոսի սկզբին նման զինամթերք հայտնաբերվել է 22 վայրերում։
Երաշտը ազդել է բոլոր գետերի վրա, սակայն ազդեցությունն ավելի նշանակալի է Սաքսոնիայում՝ Էլբա գետում, որտեղ որոշ հատվածներում ջրի մակարդակը նվազել է մինչև ռեկորդային 46 սանտիմետր։
Առավել հաճախ չպայթած ականների, նռնակների մասին հաղորդում են քաղաքացիները։ Առայժմ դժբախտ պատահարներ չեն գրանցվել։ Սաքսոնիայի իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին զգոն լինել. 1945 թվականին բրիտանական և ամերիկյան ավիացիան ռմբակոծել էր Սաքսոնիա հողի մայրաքաղաք Դրեզդենը, այդ իսկ պատճառով դեռևս հնարավոր է մնացած լինեն արկեր։