Շուռնուխցիները պատմում են՝ ինչպես է սկսվել պատմությունը
«Մենք բոլորովին կռվելու նպատակ չունեինք, մենք որոշել էինք նրանց խաղաղ, հանգիստ ձևով ասել՝ գյուղը ազատեք»,-«Զանգեզուր» TV-ի թղթակցին պատմում է Շուռնուխի բնակիչներից Հասմիկ Հարությունյանը:
Նա պատմում է՝ երեխաներին հանել են զբոսանքի, հյուրընկալողի տնից տհաճ ծիծաղ են լսում, մոմի լույսի տակ կիսամերկ մարդիկ են տեսնում:
«Ո՞վ է տեսել տղան շուրթերը ներկի, զարդերը գցի, հա-հա-հի-հի: Ես կանգնած՝ հարձակվել են վրաս, ասում են՝ անամոթի մեկը, ինչի ես կանգնել, երեխեքիդ էլ հետդ կանգնեցրել ես: Հետո սկսեցին մյուս կանանց՝ լկտիներ, փչացած, բոմժեր ասել: Մենք էլ ծեծել ենք, ամենքս մի հատ խփել ենք»,-դեպքի մանրամասները բարկացած վերհիշում է կինը:
Գորիս համայնքի (Շուռնուխը խոշորացված Գորիսի կազմում է ընդգրկվել) ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանը պատմում է, որ գյուղ եկած համասեռամոլներն են հունից հանել բնակիչներին:
«Հարութին, էտ դառավ ասում է, գնա քո կնոջը տիրություն արա, արա-ով է խոսում, էդքանից հետո էլ չեն թողնում գյուղից գնան»,-ասում է ավագանու անդամը:
Գյուղացիները նշում են, որ հյուընկալող բնակչի տունը գտնվում է բարձրության վրա՝ տեսանելի գրեթե բոլոր կողմերից, եկող ձայներն էլ լսելի:
«Իմ երեխեն գնում է խանութ, ի՞նչ է տեսնում, նստած իրար լիզում են»,-բարկանում են գյուղացի կանայք:
Նրանք պատմում են, որ նախկինում էլ նման կողմնորոշում ունեցող մարդիկ են եկել գյուղ, ավելի քիչ են եղել ու ավելի զուսպ: Գյուղացիներն ակնկալում են իշխանությունների ուշադրությունը:
Ավելի վաղ Սյունիքի այդ գյուղում տեղի ունեցածի մասին մանրամասներ էր հրապարակել օգտատերերից մեկը. «Իրականում «գազազած շուռնուխեցիները ծեծել են գիշերվա հազարին աղմկող, գյուղացի կանանց բոշա ասող, հաբրգած մի խումբ երիտասարդների»։ Ու հավատացեք գազազած շուռնուխեցիները թքած ունեն ուրիշի անկողնու վրա։ Թը-քած!!»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատուն. Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների անվտանգության համար
- Ոստիկանության պարզաբանումը՝ Շուռնուխում տեղի ունեցածի վերաբերյալ
- Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների