Պարզաբանում Կոմիտասի պողոտայում կատարված ծառահատման վերաբերյալ
Իրավունք
12:06 07/08/2018
Հայաստան

Պարզաբանում Կոմիտասի պողոտայում կատարված ծառահատման վերաբերյալ

Օգոստոսի 6-ին, ժամը 12.25-ին, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մի բնակչից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք իրենց շենքի մոտ ծառեր են կտրում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ին, 1984 թ. ծնված Էդգար Ա.-ն սղոցով հատել է ըստ իր հայտարարության` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կոմիտասի պողոտայի թիվ 54/7 հասցեում գտնվող հողամասի թվով 1 և վնասել թվով 8 ծիրանի ծառերը:

Էդգար Ա.-ն ներկայացվել է բաժին, կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն և ներկայացրել սեփականաշնորհման վկայական:

Վնասի չափը պարզվում է, ստուգումները շարունակվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Placeholder
Պարզաբանում Կոմիտասի պողոտայում կատարված ծառահատման վերաբերյալ