Սամի Նասերիին վիրահատել են
Աշխարհում
18:32 07/08/2018
Աշխարհ

Սամի Նասերիին վիրահատել են

«Տաքսի»-ի ֆիլմի ֆրանսիացի դերասան Սամի Նասերիին վիրահատել են Մոսկվայում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդել է ՌԴ առողջապահության նախարարությունը։

Նրան վիրահատել են Հելմգոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում։ Նշվում է, որ Նասերին նախընտրել է վիրահատվել Ռուսաստանում։ Վիրահատությունը հաջող է ընթացել, ներկա պահին դերասանը նարկոզի ազդեցության տակ է։

«Վնասվածքը ծանր է եղել»,- հայտնել են գերատեսչությունից։

Աղբյուրը նշում  է, որ ոստիկանությունը քննություն է սկսել Մոսկվայում Սամի Նասերիի մասնակցությամբ կռվի փաստով։

Placeholder
Սամի Նասերիին վիրահատել են