Սիրիայում բամբակյա մանվածքի ամենամեծ գործարաններից մեկը վերսկսել է աշխատանքը
Տնտեսություն
18:48 07/08/2018
Աշխարհ

Սիրիայում բամբակյա մանվածքի ամենամեծ գործարաններից մեկը վերսկսել է աշխատանքը

Սիրիական Լաթաքիայում, շրջանի ազատագրումից հետո, բամբակյա մանվածք արտադրող ամենամեծ գործարաններից մեկը վերսկսել է աշխատանքը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է գործարանի տնօրեն Նազար Բերմիշը։

«Մենք ապահովում ենք բամբակե մանվածքով ամբողջ Սիրիան։ Մինչև պատերազմը մենք տարեկան արտադրում էինք 15 հազար տոննա արտադրանք, այժմ՝ 5 հազար տոննա։ Բայց գլխավորը՝ մեր գործարանը սկսել է աշխատանքը և զարգանում է»,- ասել է նա։

Գործարանի տնօրենի խոսքով, իրենց արտադրանքը պահանջված է ոչ միայն երկրի տարածքում, նաև արտասահմանում։ Չնայած նրան, որ գործարանը ներկա պահին աշխատում է ոչ իր ամբողջ հզորությամբ, պատրաստի արտադրանքի 20 տոկոսը արտահանվում է։

Գործարանն ունի արտադրության ավտոմատացման բարձր մակարդակ, բայց  այնտեղ աշխատում է նաև 2500 մարդ։

Լաթաքիայի ազատագրման գործողությունն ավարտվել է 2016 թվականի սկզբին։ Ներկա պահին շրջան են վերադառնում փախստականները, ովքեր հեռացել էին այդտեղից գրոհայինների պատճառով։

 

Placeholder
Սիրիայում բամբակյա մանվածքի ամենամեծ գործարաններից մեկը վերսկսել է աշխատանքը