Տիգրան Ավինյան. Դաշնակցության հայտարարությունն ինձ համար անհասկանալի է
Քաղաքական
18:16 07/08/2018
Հայաստան

Տիգրան Ավինյան. Դաշնակցության հայտարարությունն ինձ համար անհասկանալի է

«Ով՝  ով, բայց Դաշնակցությունը, որ հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, և արդյոք կա՞ն ճնշումներ դատական իշխանությունների վրա, թե՞ չկան»,-«Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը:

Դաշնակցությունը մասնավորապես նշել էր.  «Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է»:

Ավինյանը նշեց՝ իր համար անհասկանալի է հայտարարության բովանդակությունը:

«Առաջին օրվանց մենք ֆիքսել ենք, որ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում, թե ինչ անի  դատարանը: Դա անընդունել է և նոնսենս»,-ասաց Ավինյանը

Placeholder