Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
13:46 07/08/2018
Աշխարհ
Ֆրանսիայի բնակիչը մտադրվել էր նավակով հասնել Սիրիա՝ գրոհային դառնալու համար
45-ամյա տղամարդը, ով մտադրվել էր Սիրիայում լրացներ գրոհայինների շարքերը, մայիսի վերջին ձերբակալվել է Ֆրանսիայի հարավում։ Ռիա նովոստին, հղում անելով BFMTV-ին, գրում է, որ տղամարդը հաշվարկել էր հասնել Սիրիա իր նավակով և իր հետ տանել նաև աղջկան։ Երեխայի մայրը հայտնել էր այդ մասին իրավապահ մարմիններին։
Բացի այդ, ձերբակալվել է տղամարդու հանցակիցը, ով 21 տարեկան է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչների հետ հանցավոր դավադրության համար, երկուսն էլ նախնական կալանքի տակ են։
Placeholder