Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացել են նոր տնօրենի ընտրությունները:
Ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Մրցույթին մասնակցելու համար դիմում էի ներկայացրել նաև ես՝ տնօրենի պաշտոնում կարճաժամկետ վերականգնվելը դիտելով որպես միակ հնարավորություն, առանց դատական քաշքշուկների ու բախումների, օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար:
Քվեարկության արդյունքում ստացա երկու ձայն, իսկ իմ նախկին դասախոս, պրոֆեսոր Հարություն Մարությանը՝ տասնմեկ:
Ու թեև նման պատկերը կրկին չօգնեց ինձ օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար, այդուհանդերձ իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում դժվարին ու պատասխանատու գործում և հայտնում եմ իմ պատրաստակամությունը նրան աջակցելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և բազում փորձություններով անցած աշխատակազմին ցանկանում եմ բեղուն աշխատանք ու նորանոր հաջողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարվել է բաց մրցույթ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար
- Հայկ Դեմոյանն ահազանգում է ԿԳ նախարարի ու նրա տեղակալի իր աշխատասենյակ ներխուժման մասին
- Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց