Թիվ 19 պոլիկլինիկայում ուսումնասիրություններ կանցկացվեն
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 19 պոլիկլինիկան շարունակում է մնալ իրավապահների ու քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, ամռան ամիսներին պոլիկլինիկայի բժիշկներն ու բուժքույրերն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել, իրենց խոսքով «ապօրինություններ» թույլ տված տնօրենին։
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, նոյեմբերի 5-ից այդ պոլիկլինիկայում ուսումնասիրություններ են իրականացվելու՝ հաշվի առնելով ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների դիմում-բողոքը։
«Հավատարմագրային կառավարման հանձնված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում Հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացն ուսումնասիրելու նպատակով.
1. Ստեղծել հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ
Գ.Անտոնյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ
Հանձնաժողովի անդամներ
Ռ.Մաթևոսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ
Ա.Չարխիֆալաքյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ
Կ.Դանիելյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության նորմատիվ իրավական կտերի մշակման և իրավական փորձաքննության
բաժնի պետ
Ի.Պետրոսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ
Ս.Կոտոլիկյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների և ծախսերի և մոնիթորինգի բաժնի
գլխավոր մասնագետ»,-մասնավորապես ասված է կարգադրության մեջ։
Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն առողջապահության վարչության պետին։
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
- Թիվ 19 պոլիկլինիկայում բուժաշխատողները դադարեցրել են գործադուլը
- Թիվ 19 պոլիկլինիկայում տնօրենի հրաժարականի պահանջով շարունակում են գործադուլը
- Թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում
- ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին
- Թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների հարցով դիմելու են Գլխավոր դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ