Սահմանվել է տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը
Սահմանվել է դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:
Այն այսօր արտահերթ նիստում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝
Թիվ 1 ընտրական տարածք՝ Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն է ընդգրկում, ընտրական տարածքում ընտրողների թիվը 200 հազար 112, ընտրական տարածքի տարածքային ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը 13
Թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում՝ 213 հազար 628 ընտրողների թիվ, թեկանծուների առավելագույն թիվը՝ 14։
Թիվ 3 ընտրական տարածք՝ Մալաթիա-Սեբաստիա՝ 225 հազար 223, թեկնածուների առավելագույն թիվ՝ 15։
Թիվ 4՝ Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 հազար 35, թեկնածուների թիվ՝ 13։
Թիվ 5՝ Արարատի մարզ՝ 221 հազար 655, թեկնածուների թիվ՝ 14։
Թիվ 6՝ Արմավիրի մարզ՝ 233 հազար 632, թեկնածուների թիվ 15։
Թիվ 7՝ Արգածոտնի մարզ՝ 117 հազար 534, թեկնածուների թիվ՝ 7։
Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզ՝ 188 հազար 45, թեկնածուների թիվ՝ 12։
Թիվ 9՝ Լոռու մարզ՝ 237 հազար 837, թեկնածուների թիվ՝ 12:
Թիվ 10՝ Կոտայքի մարզ՝ 239 հազար 847, թեկնածուների թիվ՝ 15։
Թիվ 11՝ Շիրակի մարզ՝ 229 հազար 542, թեկնածուների թիվ՝ 15։
Թիվ 12՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր՝ 151 հազար 687, թեկնածուների թիվ՝ 10։
Թիվ 13՝ Տավուշի մարզ՝ 107 հազար 139, թեկնածուների թիվ՝ 7։
ԿԸՀ նախագահը նշեց, որ սրա համար հիմք են հանդիսացել Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության կողմից տրամադրված տվյալները։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից
- ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություն նշանակելու մասին
- Նիկոլ Փաշինյանը կրկին չընտրվեց