Մշակույթ 17:08 14/11/2018 Հայաստան

Այն անհարմար պահը, երբ մշնախը «նպաստում է քաղաքացիների ազատ և երջանիկ լինելու ձգտմանը»

Աշխատանքի և սոցիալական հարցերի և մշակույթի նախարարությունները կենսաթոշակառուներին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր։ Կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոններ և համերգասրահներ: Ծրագրի մեկնարկն արդեն տրված է։ Յուրաքանչյուր ամիս ծրագրից կարող է օգտվել ամսական շուրջ 2000 թոշակառու։

Ծրագրի հետ  կապված Panorama.am-ը  հարցերով դիմեց մշակույթի նախարարությանը։

Panorama.am- Կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային ժամանցն ապահովելու  ծրագրի համաձայն, թոշակառուներին բաժին է հասնում «դատարկ աթոռներ»։ Արդյո՞ք  համերգասրահներում միջոցառումների ժամանակ  կամ թատրոններում դատարկ աթոռներ լինում են։
Մշնախարարարություն-Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց՝ մշակութային միջոցառումների մասնակցության կազմակերպման ծրագիրը: Համաձայն գերատեսչությունների միջև 09.11.2018 թ. ստորագրված Համագործակցության հուշագրի՝ յուրաքանչյուր մշակութային կազմակերպություն ինքնուրույն է որոշում՝ մասնակցել, թե ոչ այս ծրագրին: Կազմակերպությունը նաև ինքնուրույն է որոշում կենսաթոշակառուներին անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը, սակայն, չպետք է պակաս լինի, քան դահլիճի տարողության 2,5%-ը: Վերոգրյալից բխում է, որ կենսաթոշակառուներին տրամադրվող  անվճար տոմսերի բաշխումը «դատարկ աթոռների» սկզբունքով չի իրականացվելու:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ տեղեկացնում ենք, որ մի շարք հանգամանքներով պայմանավորված, այո՛, թատերահամերգային միջոցառումների ընթացքում հնարավոր է լինեն դատարկ աթոռներ:

Panorama.am- Արդյո՞ք այդպես չեք պարտադրում համերգասրահին՝  մասնակցելու ձեր ծրագրին։
Մշնախարարություն-Ծրագիրն ամբողջական ծավալով կմեկնարկի 2019 թվականից և  նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունների սուբսիդիաների պայմանագրերով կամրագրվի ծրագրին մասնակցության դրույթը, իսկ մինչ այդ՝ ս. թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, ՊՈԱԿ-ները կամավորության սկզբունքով են մասնակցում ծրագրին (29 թատերահամերգային կազմակերպություններից ծրագրին մասնակցում է 25-ը): Նշենք, որ ծրագրի իրականացումը պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջում:

Panorama.am-Չե՞ք գտնում, որ այս միջոցառումը ամենևին մշակույթի նախարարության գործառույթը չէ, ու որ այսպիսով մշակույթի նախարարությունը վազանցում է իր իրավասությունները և օգտագործում դիրքն ու պաշտոնը՝ որոշակի պարտադրանքների անցնելով:
Մշնախարարություն- Ծրագիրը լիովին համահունչ է նախարարության խնդիրներին և գործառույթներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 705-Լ որոշմամբ հաստատված ՀՀ մշակույթի նախարարության կանոնադրության 9-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ նախարարության նպատակներից է՝ մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովումը, իսկ նույն կանոնադրության 10-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ նախարարության խնդիրներից է՝ նպաստել մշակույթին պարբերաբար հաղորդակցվելու միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ և երջանիկ լինելու ձգտմանը:

Panorama.am-Մինչև համերգի ժամը տոմսերը վաճառվում են, այսինքն համերգից մեկ ժամ առաջ պետք է զանգեք ու տեղյաք պահեք թոշակառուին, որ համերգ ե՞ք գնալու։
Մշնախարարություն-  Մշակութային կազմակերպությունների կողմից իրականացվող  մշակութային միջոցառումներից անվճար օգտվելու պայմաններն ամրագրված են հուշագրով, իսկ տոմսերի տրամադրման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ըստ հուշագրի՝ մշակութային կազմակերպություններ այցելող կենսաթոշակառուները պետք է ներկայանան մշակութային կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներից անվճար օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթով՝ կենսաթոշակի վկայագրով: Շահառուները մշակութային միջոցառումների մասին նախապես, առնվազն 3 օր առաջ, տեղեկացվում են հեռախոսազանգի կամ այլ հասանելի միջոցով։  Մասնակցությունը հաստատած շահառուների տոմսերը տրամադրվում են սոցիալական աշխատող-ներկայացուցիչների կողմից, վերջիններիս բնակության վայրի հասցեում։

Ի դեպ, այս ծրագիրն այնքան էլ չի ոգևորել հենց ծրագրի շահառուներին։ Panorama.am-ը հետաքրքրվեց  շահառուներից, թե ի՞նչ են մտածում այս ծրագրի մասին, կայցելե՞ն թատրոններ, համերգասրահները, նրանք, մասնավորապես, ասացին. «Թող թոշակները բարձրացնեն», «Թատրոնով փորս չի կշտանա», «Թոշակառուները նախ ապրելու կարիք ունեն», «Էդ նախարարներն իրենց ռեկլամ են անում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}