Քաղաքական 13:50 15/11/2018 Արցախ

Անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջմամբ հնարավոր է հասնել հակամարտության կարգավորման. Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Ազատ Արցախ» հանրապետական թերթին: Հարցազրույցը ներկայացնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հարց. Պարոն Մայիլյան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆ հեռացող դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։ Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք հնարավորություն եք ունեցել այս տեսակետը փոխանցել միջնորդներն։

Պատասխան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետ  Ռիչարդ Միլսի հայտարարությանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում։ Եվ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։

Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը  տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում  հակամարտության էությունը։ 

Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը՝ կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

Հարց. Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի խորհրդականի հայտարարությունը։

Պատասխան. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։

Հարց. Մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետությունների հարաբերությունները մշտապես հավասարակշռված են եղել։ Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ հետագա հարաբերությունները կառուցելու առումով։ Հնարավո՞ր է, արդյոք, Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխություն։

Պատասխան. Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։

Հարց. Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մասնավորապես Բաքվի կողմից հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել եք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ Այդ առնչությամբ ի՞նչ կասեք։

Պատասխան. Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը  դասվում է «կոշտ ուժի» տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև «փափուկ ուժի» տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:43
Դուք հո ղառղառ չեք, հո ջադու չեք. ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը
«Ինչ է նշանակում «կազմալուծվող», «այս կազմալուծվող  երկրում  նման բաներ եք անում»։ Նախ հորդորում...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ արդեն իսկ կառուցված է ակադեմիական քաղաք. Լիլիթ Գալստյան
«Թե քաղաքաշինական, թե բովանդային իմաստով արդեն իսկ մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ տեղակայված ԲՈւՀ-երը կառուցված են...
Աղբյուր` Panorama.am
17:28
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 19-ին, ժամը 12:28-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
17:23
ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրեցին ազգադավության մեջ
«Միայն միասնական պայքարի  օգնությամբ,  միասնական պայքարին միանալով կարող ենք հեռացնել այս իշխանություններին  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՀԱԿ. Գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չի պետական կառավարման գործում, առաջնորդվում է ամբոխահաճո կրքերով
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մարտի 12-ին Եվրոպական Միության խորհրդարանը ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
17:04
Սարսափելին այն է, որ չհուղարկավորված տղաներից շատերի մարմինները մինչ օրս ճանաչելի են. Գեղամ Նազարյան
«Անհնար է շարունակական հաջողություններ գրանցել,  անհնարա է վերջ տալ հաջողությունների շարանին մի երկրում, որի հերոսներն ամենթանկը՝...
Աղբյուր` Panorama.am
17:04
Սա Երևանն է՝ տեղումներից հետո
Առատ տեղումների ու ջրահեռացման համակարգի վատ աշխատանքի հետևանքով այսօր Երևանի տարբեր փողոցներ վերածվել են լճակների։ Սոցիալական ցանցերի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սնուպ Դոգի համերգը կկայանա 2024-ի ընթացքում. ԿԳՄՍՆ
Հայտնի ռեփփեր Սնուպ Դոգի՝ 2023-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը կկայանա 2024-ին։ Այս մասին ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման,...
Աղբյուր` Panorama.am
16:38
Եթե այսօր Հայաստանն ուզի, ի վիճակի է Բաքվի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնի. Օհանյան
«Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության  համար պատասխանատու է Հայաստանն ու այսօրվա գործող իշխանությունները»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ունենք մթերող ձեռնարկություններ, որոնք 3 տարի է ինչ խաղողագործին չեն վճարել.Արտակ Սարգսյան
«Խաղողագործության ոլորտում այս խնդիրը կա և այս պահին էլ շարունակվում է։ Որոշ մթերող ձեռնարկություններ խաղողը գնում են, Ժողովրդի լեզվով...
Աղբյուր` Panorama.am
16:24
«Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է
3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
16:15
Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ անում կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի պատերազմում. Ստոլտենբերգը՝ Փաշինյանին
«Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես ողջունում ու դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և...
Աղբյուր` Panorama.am
15:59
Զարմանալի չէ, թե ինչու ընդդիմությունը կողմ չի քվեարկելու ՀՀ անվտանգության ամրապնդման համար այս հավելյալ երաշխիքին. Կոնջորյան
«Մեր աներկբա գոհունակությունն ենք հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունից, նշում և արձանագրում, որ Հայաստանում առաքելության...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կրեմլը մեկնաբանել է Ստոլտենբերգի հարավկովկասյան շրջագայությունը
«Կովկասում իր ազդեցությունն ու ներկայությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն տարածաշրջանին»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան
«Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով, նոր օկուպացիայով»,- հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
15:06
Նիկոլ Փաշինյանին ցեխն ենք կոխել, հանել, վախենալու բան չունեմ. Ոսկեպարցի
«Նիկոլ Փաշինյանին ցեխն ենք կոխել, հանել »,-Մեդահաբի հետ զրույցում հայտարարել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչներից մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
14:57
Զախարովան նշել է պատճառը՝ ինչու է Փաշինյանը Տավուշում հայտարարել Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին
«Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ»
Աղբյուր` Panorama.am
14:55
Առանց արցունքների. Վալերի Լեոնտևը 75-ամյակին հայտարարել է բեմից հեռանալու մասին
Ռուս երգիչ Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին։ Նա նշում է  իր 75-ամյակը։ «Հեռանում եմ առանց արցունքների ու խռպոտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
Հայկական կողմը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը. Մնացական Սաֆարյան
«Հայաստանը մեծապես կարևորում է ինչպես Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, այնպես էլ ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ըստ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի՝ Տավուշում կան բնակավայրեր, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին
«Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Խորհրդային Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
14:26
Տավուշցիները Փաշինյանին ասել են՝ թշնամուն բերում ես, հասցնում գյուղի մեջ, այստեղ մա՞րդ է մնալու, ի՞նչ է՝ խրամատը խոհանացում փորենք
«Հարցեր են ուղղել՝ ինչ տարածքներ ես զիջում, այդ տարածքների վրա դու ամագ ունե՞ս, որևէ մի պատերազմի, ազատագրական պայքարի մասնակցած կա՞ս, քրտինք, արյուն թափած կա՞ս»։
Աղբյուր` Panorama.am
14:18
Անգլերենի մոլուցքները հանեք, օրենքում «ՍԵՅՖ» բառը մի գրեք. Թադևոս Ավետիսյան
«Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները գնալով ինձ ավելի շատ են զարմացնում, բերում են նախագիծը, սակայն որոշ հարցերի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայ-գերմանական արշավախմբի ստացած տվյալները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքի գործընթացների վրա
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:45
Սա պատմական այց է Հայաստան. Խավիեր Կոլոմինան՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այցի մասին
«Հաճելի է վերադառնալ Կովկաս՝ այս անգամ ուղեկցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ Ենս Ստոլտենբերգին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական  վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում,...
Աղբյուր` Panorama.am
13:36
Փոսն ընկած տրոլեյբուսը չի վնասվել
«Տերյան-Կորյուն փողոցների  խաչմերուկում այսօր  համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը...
Աղբյուր` Panorama.am
13:25
Թաթոյան. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ
Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Ահազանգում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման...
Աղբյուր` Panorama.am
13:15
Այս տարի պարենային ապահովվածությունը ցորենի գծով իջնելու է 20 %-ից էլ ներքև, ինչը մարտահրավեր է. Աշոտ Հարությունյան
Սոցիալական ցանցերում օգտատերերը մտահոգություն են հայտնում, որ մեղմ ձմեռվա արդյունքում հանրապետությունում վնասված կիլինեն աշնանացան ցորենի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան
12:08 19/03/2024

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}