ԱԳ նախարարի պաշտոնակատար. Ամերիկյան կողմից զենքի վաճառքի որևէ առաջարկ չենք ստացել
«Ոչ մի առաջարկ Հայաստանը չի ստացել»,-«ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Լրատվամիջոցը հիշեցրել էր, որ վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա նաև խոսել էր ամերիկյան զենքի՝ Հայաստանին մատակարարելու հնարավորության մասին, վարչապետ Փաշինյանն էլ նշել էր, որ շահավետ առաջարկ ստանալու դեպքում, հայկական կողմը կդիտարկի այդ հնարավորությունը։
«Ի՞նչ է այդ, քաղաքական հայտարարությո՞ւն, թե արդեն սկսե՞լ է ամերիկյան զենքի գործարքի հետ կապված գործընթաց»,-Մնացականյանին հարցրել է «ՏԱՍՍ»-ի թղթակցը։
«Մեր երկիրը գտնվում է զգայուն տարածաշրջանում, որտեղ առկա են չլուծված կոնֆլիկտներ, խաղաղության, կայունության, ինպես նաև խաղաղությանը նպաստող մթնոլոտին հասնելը մեզ համար կարևորագույն հարցերից է։ Այս պայմաններում սպառազինությունների մրցավազքը ծայրահեղ վտանգավոր երևույթ է »,-ասել է նախարարի պաշտոնակատարը։
Նրա խոսքով, երբ Հայաստանն իր դժգոհությունն է հայտնում այս կամ այն գործընկերոջ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առթիվ, ընդգծում է, որ չի կարելի դրան մոտենալ որպես լոկ գործարք, մենք դրան մոտենում ենք որպես մի բանի, որը մեր հայրենակիցների, զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքն է խլում։
«Այնպես որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը վտանգավոր է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, խոսքը 150 հազար բնակչի ֆիզիկական անվտանգության մասին է։ Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ նրանց էքզիստենցիալ անվտանգության ապահովման համար»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել հայկական կողմի մարտունակությունը, և այդ մարդկանց անվտանգության համար որպես երաշխավոր գործելու վճռականությունը։
«Միաժամանակ ես մեկ անգամ էլ ընդգծում եմ Հայաստանի հավատարմությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին
- Բոլթոնյան ուրվագծեր
- «168 Ժամ». «Բոլթոնը Փաշինյանին հիշեցնում է, որ վերջինս «պարտք» է ԱՄՆ-ին»
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ