ԱԺ աշխատանքները շարունակվում են
Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։ Նախատեսված է այսօր քվեարկության դնել նախորդ օրերին քննարկված օրինագծերը:
Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված էին «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր։
Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի ընթացքում քննարկեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագիծն ընդունելու համար նախատեսված է նոյեմբերի 21-ին հրավիրել արտահերթ նիստ:
Հարակից հրապարակումներ`
- Գործատուների մոտ ստեղծվող արհմիությունների ՕԳԳ-ն բարձր չէ. պատգամավոր
- Առաջարկվում է լրատվական կայքերում արգելել տոտալիզատորների և շահումով խաղերի գովազդը