Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի
Հասարակություն
17:16 16/11/2018
Հայաստան

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի

Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ 

Կոմիտեից հայտնում են, որ շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։

Շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։

Իսկ կադաստրի մարզային գրասենյակները երկուշաբթի օրվանից կաշխատեն առանց ընդմիջման։

Placeholder
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի գրասենյակները կաշխատեն նաև շաբաթ-կիրակի