Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են
Իրավունք
12:27 16/11/2018
Աշխարհ

Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են

Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանը  պաշտոնապես լուծարել է դերասաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը։

«Դատարանը բավարարել է ամուսնալուծության մեր պահանջը, չնայած նրան, որ Ստեպանենկոն ամեն կերպ հետաձգում էր այդ գործընթացը։ Մենք կարծում ենք, որ սա փոքր, բայց կարևոր հաղթանակ է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ստեպանենկոյի փաստաբան Սերգեյ Ժորինը։

Նա հավելել է, որ «Եվգենի Վահանովիչն  այսուհետև պաշտոնապես ամուրի է»։

Արտիստներն ամուսնացած էին 30 տարի։ Նրանց ամուսնալուծության գործընթացը սկսվել է այս տարվա օգոստոսի 6-ից։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չի հայտարարվում։ Նրանց միասնական ունեցվածքը  գնահատվում է 1,5 միլիարդ ռուբլի։ Այժմ նրանք պետք է բաժանեն այդ ունեցվածքը։
 

Placeholder
Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են