Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն էր՝ չընդգրկվել ցուցակում. Էնֆիաջյան
Քաղաքական
16:04 16/11/2018
Հայաստան

Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն էր՝ չընդգրկվել ցուցակում. Էնֆիաջյան

«Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն էր՝ չընդգրկվել ընտրական ցուցակում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Իմ անձնական կարծիքն է, որ Արգամ Աբրահամյանը բավական մեծ հեղինակություն է վայելում, հատկապես՝ Արարատի մարզում: Նրա անձնական ցանկությունն է եղել՝ չընդգրկվել ցուցակում»,- հավելեց նա:

Լրագրողների հարցին, «թե հարցադրումներ են հնչում, որ եթե հաջորդ խորհրդարանում օլիգարխներ չեն լինելու, ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այդ դեպքում առաջադրվում», Էնֆիաջյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ: Նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է հասարակության աչքի առջև, հրապարակային և հետագայում, վստահ եմ՝ նա նույն գործելաոճով իր գործունեությունը ծավալելու է»:

 

Placeholder
Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն էր՝ չընդգրկվել ցուցակում. Էնֆիաջյան