Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
18:31 16/11/2018
Աշխարհ
ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին
Իսրայելում այս կիրակի՝ նոյեմբերի 18-ին, ամենայն հավանականությամբ բանակցություններ տեղի կունենան՝ որոշելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»՝ վկայակոչելով Ֆրանսպրեսին։
Ընտրությունների արդյունքներով հայտնի կդառնա նոր խորհրդարանի կազմը, կձևավորվի նոր կառավարություն և կնշանակվի վարչապետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է ներկայացրել։
Placeholder